ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի բացառում միլիարդատեր Դոնալդ Թրամփի հաղթանակն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, սակայն համարում է, որ հանրապետական կուսակցության թեկնածուն չափն անցնում է` խաղալով բնակչության վախերի վրա և առաջարկելով ներքին բարդ խնդիրների պարզեցված լուծումներ: Այդ կարծիքը նա հայտնել է NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Բրյուսելում գտնվող Արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան (The European Armenian Federation for Justice and Democracy, EAFJD) change.org կայքում խնդրագիր է ուղղել ԵԽԽՎ՝ «Ոչ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ատելությամբ լի պատերազմական հռետորաբանությանը և կողմնակալությանը» վերնագրով։
Ֆրանսիայում 2 մլն եվրոյով վաճառքի է հանվել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ ՈՒինստոն Չերչիլին պատկանած զբոսանավը, որ կարող է միաժամանակ ընդունել 60 ուղևորի, ունի 650 քմ մակերեսով բնակելի տարածք:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը Tert.am-ի հետ զրույցում հույս է հայտնում, որ 2016-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կնստեն բանակցությունների սեղանին՝ պատրաստ կարգավորման շուրջ առաջընթաց գրանցել։
Թուրքական ոստիկանությունը Անթալիայում Ռուսաստանի երեք քաղաքացու է ձերբակալել։ Նրանք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ։
ԱՄՆ-ի 44-րդ նախագահը Կոնգրեսում հանդես եկավ իր ամենամյա վերջին ուղերձով: ԱՄՆ-ի առաջնորդությունը աշխարհում, տնտեսության հեռանկարներ, կայուն զարգացում, «հույսի քաղաքականություն»՝ Բարաք Օբամայի ամենամյա ուղերձի չորս հիմնական թեմաներն էին:
Համաշխարհային հինգ ուժային կենտրոններից՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, Ճապոնիա, առաջին երեքը փորձում են փոխհամաձայնությամբ առաջնորդություն ստանձնել և վերածվել բևեռների։ Գուցե և ստացվի, մոտ ապագայում կերևա, ամեն ինչ կախված է ուկրաինական և Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։
Այժմ անհրաժեշտ է առավել սթափ և խորքային դիտարկել այս երեք հավանական բևեռների թույլ և ուժեղ կողմերը...